Կորոնավիրուսի 15 700 նոր դեպք ՌԴ-ում

15:03   21 Հոկտեմբեր 2020    257

ՌԴ-ի 85 շրջաններում կորոնավիրուսի 15 700 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Հիվանդների 25,9 տոկոսը չեն ունեցել կորոնավիրուսի ախտանշաններ: Գրանցվել է մահվան 317 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 10 952 հիվանդ: Հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում ՝ 4389, Սանկտ Պետերբուրգում՝ 684, իսկ Մոսկվայի շրջանում՝ 466 նոր դեպք: Այս ընթացքում գրանցվել է հիվանդության 1 447 335 դեպք, մահվան` 24 952, առողջացել է 1 096 560 մարդ:

ՌԴ առողջապահության ոլորտի մասնագետները զգուշացրել էին, որ օրգանիզմի դիմադրողականությունը կարող է ընկնել ցուրտ եղանակի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները