Սու-34-ը կործանվել է Խաբարովսկի մոտակայքում

15:26   21 Հոկտեմբեր 2020    304

Առաջատար Սու-34 ռմբակոծիչը վթարի է ենթարկվել Խաբարովսկի երկրամասում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Արևելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, ինքնաթիռը վթարի է ենթարկվել «պլանային ուսումնական թռիչքի ժամանակ»:

«Օդաչուները կատապուլտ են եղել: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: Ներկայումս անձնակազմի անդամները տարհանվել են կայանման օդանավակայան»,- հայտնել են մամուլի ծառայությունից: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել անտառապատ հարթ տարածքում: Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, գետնին ավերածություններ չկան:

Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար վթարի վայր հանձնաժողով է ուղարկվել Արևելյան ռազմական շրջանից, հայտնել են մամուլի ծառայությունից:

Սու-34-ը նախատեսված է հակառակորդի թե՛ ցամաքային, թե՛ օդային թիրախները և՛ գիշերը, և՛ ցերեկը, ցանկացած եղանակային պայմաններում ոչնչացնելու համար: Ինքնաթիռն օգտագործում է «օդ-երկիր» և «օդ-օդ» կառավարվող սպառազինություն: Սու-34-ի թռիչքային սահմանը մինչև 4000 կմ է, առավելագույն արագությունը՝ մինչև 1900 կմ/ժամ, իսկ մարտական ծանրաբեռնվածությունը՝ մինչև 8 տոննա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սու-34  


Վերնագիրի այլ պիտակները