Փոխվարչապետ. Ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Ադրբեջանի հաղթական երթը

12:59   21 Հոկտեմբեր 2020    213

«Ցավոք սրտի, վերջին օրերին Գյանջան ենթարկվել է հայ ահաբեկիչների հարձակումներին։ Գյանջայի վրա այդ հարձակումները ցույց են տալիս հայերի ստոր էությունը, այն, որ նրանց համար բացարձակ օտար է մարդկայնությունը։ Դա ռազմական ծանր հանցագործություն է»։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է՝ փոխվարչապետ, «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը։

Նա նշել է, որ քաջարի ադրբեջանական բանակը Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ՝ այդ ստոր հարձակման համար մարտի դաշտում վրեժ է առնում թշնամուց. «Ադրբեջանցի զինվորները ձեռք չեն բարձրացնում և երբեք չեն բարձրացնի կանանց, երեխաներ, ծերերի վրա։ Գյանջայի իրադարձությունները իրագործել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Նրանք կպատժվեն ամենադաժան ձևով։

Համարում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի նրանք, ովքեր իրագործել են այդ գործողությունները, այդ հրամանը տված Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա պատասխանեն իրենց գործողությունների համար։ Թշնամին ուզում էր վախեցնել ադրբեջանցիներին, բայց դա նրան չհաջողվեց։ Ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Ադրբեջանի հաղթական երթը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները