Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի աճի մասին

17:42   21 Հոկտեմբեր 2020    380

Չնայած պանդեմիային՝ 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը շարունակում են աճել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ բանակային ծախսերն ավելացել են 6-րդ տարին անընդմեջ:

«Այս տարի ավելացումը կազմել է 4,3 տոկոս, եւ մենք ակնկալում ենք, որ այդ միտումը կպահպանվի»,-նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Գարնանը Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ էր արել պահպանել ավելի վաղ ընդունված պաշտպանական ծախսերը՝ չնայած կորոնավիրուսի տարածմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները