ԱՄՆ-ում մահացության միջին ցուցանիշը համավարակի պատճառով գրեթե 300 հազարով աճել է. WP

18:28   21 Հոկտեմբեր 2020    285

Նոր տիպի կորոնավիրուսային վարակն ԱՄՆ-ում հանգեցրել է գրեթե 300 հազար (299 հազար) դեպքերով մահացության մեծացման «ինչպես սովորական տարում սպասվելիք ցուցանիշի» համեմատությամբ:

Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը ՝վկայակոչելով Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այդ «չկանխատեսված» մահերի երկու երրորդի պատճառը եղել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը: Ըստ որում, հրատարակության տվյալներով՝ մահացու վախճանների էական մասը, որոնք առաջացել են այլ պատճառներով, կապված է այն բանի հետ, որ խրոնիկական հիվանդություններ ունեցողները, այդ թվում շաքարախտավորները, սրտի անբավարարությամբ տառապողները, ժամանակին օգնություն չեն ստացել, քանի որ վախեցել են բժշկի դիմել համավարակի պայմաններում:

Կետրոնում նշել են, որ վարակի հարուցած բարդությունների հետեւանքով մահացու վախճանների ցուցանիշն «անհամամասնորեն բարձր է» աֆրոամերիկացների եւ Լատինական Ամերիկայի երկրներից սերածների շրջանում, ինչը նշվել է նաեւ ավելի վաղ: Անսպասելի է դարձել նախկին տարիների համեմատությամբ «մահերի աճը» 25-ից մինչեւ 44 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչների շրջանում՝ 26,6 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները