Զինված տղամարդը Զուգդիդիի բանկերից մեկում պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներին ու հաճախորդներին և սպառնում է պայթեցնել

18:43   21 Հոկտեմբեր 2020    293

Վրաստանի առաջին ալիքը հաղորդում է, որ Զուգդիդիում զինված տղամարդը մտել է բանկի մասնաճյուղ և պատանդ վերցրել ներսում գտնվող աշխատակիցներին ու հաճախորդներին։

Դեպքի վայրում են Վրաստանի հատուկ ծառայության աշխատակիցները, ընթանում են գործողություններ։ Հաղորդվում է, որ տղամարդը զինված է նռնակով և ինքնաձիգով։ Բանկի մասնաճյուղում գտնվել է 30 մարդ։ Նրանցից տարեցներին հանցագործը թույլ է տվել դուրս գալ։

Մի քանիսին էլ հաջողվել է փախչել տանիքով և հրդեհային կամուրջով։ ”Рустави 2“-ը հայտնում է, որ հանցագործները երկուսն են։ Իսկ Վրաստանի վարչապետ Գեորգի Զախարիան լրագրողներին ասել է, որ, իր տեղեկություններով,տղամարդը գործում է մենակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես վստահ եմ, որ իրավապահ մարմինները կանեն հնարավորը, որ օպերացիան ընթանա արդյունավետ և որ ամենակարևորն է՝ խաղաղ»,- Գախարիայի խոսքերը մեջբերել է Ռիա Նովոստին։ Վրացական լրատվամիջոցները հայտնում են նաև , որ հանցագործը պահանջում է 500․000 դոլար, ինչպես նաև հանդիպում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Դեպքի վայրում են նաև Զուգդիդիի քաղաքապետը և տեղի պատգամավորները։

Ականատեսները լրագրողներին պատմել են, որ դեպքի վայրում են մեծ թվով ոստիկանական ուժեր։ Բանկի մասնաճյուղը գտնվում է քաղաքի կենտրոնում և ամեն օր այն մեծ թվով հաճախորդներ է ունենում։ Վրացական հեռուստաընկերություններից մեկը կադրեր է հրապարակել բանկից , որտեղ հանցագործը պատանդ է պահում մարդկանց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները