Մաուրիցիո Սարին կգլխավորի «Ֆիորենտինան»

20:13   21 Հոկտեմբեր 2020    315

Իտալական «Ֆիորենտինայի» ղեկավարությունը որոշել է առաջիկայում գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել Ջուզեպե Յակինիին։

Նրան կփոխարինի ամռանը Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից» հեռացված Մաուրիցիո Սարին, հաղորդում է իտալական La Nazione-ն։

61-ամյա իտալացի մասնագետի հետ բանակցություններն ավարտական փուլում են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ֆիորենտինայում» դժգոհ են Յակինիի աշխատանքից։ Իտալիայի առաջնության առաջին չորս խաղերում թիմը վաստակել է 4 միավոր եւ 12-րդ տեղում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մաուրիցիո-Սարի  


Վերնագիրի այլ պիտակները