Վրաստանի բանկից ազատել են հինգ պատանդի (Տեսանյութ)

20:37   21 Հոկտեմբեր 2020    353

Պատանդներից մի քանիսը լքել են Զուգդիդիում գտնվող Վրաստանի բանկի մասնաճյուղը, որը գրավել է զինված տղամարդը: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հինգ պատանդ հրդեհային կռունկի օգնությամբ դուրս են եկել բանկի շենքից:

Իրավապահները նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին՝ հարցաքննության, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ «Վրաստանի Բանկի» աշխատակիցը, ով հարձակվողի հայտնվելուց մի քանի րոպե անց հասցրել է դուրս գալ բանկից, հայտնել է, որ զինված մի մարդ մտել է մասնաճյուղ, մի քանի կրակոց արձակել և պահանջել, որ բոլորը պառկեն հատակին:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ բանկում հաճախորդներ կային, իսկ մասնաճյուղում՝ ավելի քան 50 աշխատակից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները