Պետրո Պորոշենկոյին մեղադրել են պետական հեղաշրջման կազմակերպման մեջ

20:49   21 Հոկտեմբեր 2020    317

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը քրեական գործ է հարուցել Պետրո Պորոշենկոյի դեմ, նրա եւ նրա կողմնակիցների կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ՝ 2013-14 եւ 2020 թթ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմ՝ Հանուն կյանքի» խմբավորման պատգամավոր Ռենատ Կուզմինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պատգամավորը հրապարակել է նաեւ փաստաթղթեր իր ֆեյսբուքյան էջում, որոնք ըստ իրեն ապացուցում են, որ Պորոշենկոն եւ նրա կողմնակիցները պետական հեղաշրջում են կազմակերպել եւ նաեւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարել։

Նա նաեւ հրապարակել է այն փաստաթղթի պատճենը, որով սկսվել է քննություն այս առնչությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պետրո-Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները