Պոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ

21:40   21 Հոկտեմբեր 2020    770

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է՝ այս շաբաթ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններ անցկացնելու մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու նպատակով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է, որ այդ խորհրդակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին:

«Ձեր առաջին հարցն այն էր, թե ինչին հասնելու հույս ունեմ ես՝ ուրբաթ օրը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպելով։ Դուք խոսել եք այն մասին, թե արդյոք մենք միջնորդ կլինենք եւս մեկ հրադադարի մշակման համար՝ ակնարկելով, որ հրադադարի վերաբերյալ նախորդ պարտավորությունները չեն աշխատել», - նշել է Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա գնահատմամբ՝ «խոսքը Երկիր մոլորակի վրա բարդ իրավիճակի մասին է»: «Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է։ Մեր տեսակետը, ինչպես եւ գրեթե բոլոր եվրոպական երկրների հայացքները, նախկինի պես այն է, որ առաջ գնալու ճիշտ ուղին հակամարտության դադարեցումն է, նրանց հայտարարելն է՝ ապաէսկալացիա ապահովելու անհրաժեշտության մասին։ Ոչ մի երկիր չպետք է միջամտի՝ յուղ լցնելով այս հակամարտության կրակի վրա, չպետք է զենքի համակարգեր և աջակցություն տրամադրի։ Եվ հետո, այդ փուլում դիվանագիտական լուծումը ընդունելի կլինի բոլորի համար, պոտենցիալ կերպով հասանելի», - ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ «Այդ մասին ես կխոսեմ նրանց հետ (Բայրամովի և Մնացականյանի) ուրբաթ օրը»,- հավելել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները