Զուգդիդիի «Սաքարթվելոս բանկում» իրավապահները հատուկ գործողություններ են սկսել

22:20   21 Հոկտեմբեր 2020    309

Վրացի իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում Զուգդիդիի բանկում պատանդ պահվող անձանցից 2-ն ազատ են արձակվել։

Վերջին տեղեկություններով պատանդ է մնում 17 մարդ: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը լրատվամիջոցներին կոչ է արել պատանդների, իրավապահների և շարքային քաղաքացիների անվտանգության նպատակով, ինչպես նաև ոստիկանական միջոցառումների արդյունավետ իրականացման համար, անջատել լայվ-ազդանշանը և խուսափել ուղիղ եթերներ միացնելուց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Զուգդիդիում գործ ունենք շատ ծանր հանցագործության հետ, մեր քաղաքացիներին պատանդ են վերցրել, ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ներքին գործերի նախարարությունն անում է առավելագույնը, որպեսզի պատանդ վերցված քաղաքացիների կյանքն առանց վտանգելու , առողջությանը առանց վնաս հասցնելու նրանց ազատ արձակեն»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սաբանաձեն:

Ոստիկանությունը հայտնաբերել է ահաբեկչին բանկ տեղափոխած տաքսու վարորդին: Այժմ վարորդը հարցաքննվում է :

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները