Թուրքիայի փոխարտգործնախարարը կայցելի Մոսկվա

22:36   21 Հոկտեմբեր 2020    316

Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը հոկտեմբերի 22-ին այցով կժամանի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Սիրիային եւ Լիբիային վերաբերող խնդիրների շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը:

«Թուրքիայի փոխարտգործնախարարը հինգշաբթի Մոսկվայում հանդիպումներ կանցկացնի Սիրիայի եւ Լիբիայի հարցերով»,- ասացին դիվանագիտական առաքելությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օնալը գլխավորել է թուրքական պատվիրակությունը Սիրիայի եւ Լիբիայի հարցով բանակցություններում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին Մոսկվայում, ինչպես նաեւ հուլիսի 21-ին եւ 22-ին Անկարայում՝ Լիբիայի կարգավորման շուրջ միջգերատեսչական խորհրդակցություններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիայի-փոխարտգործնախարար  


Վերնագիրի այլ պիտակները