Բրազիլիան նախատեսում է առաջիններից մեկն աշխարհում սկսել պատվաստումները կորոնավիրուսի դեմ

22:55   21 Հոկտեմբեր 2020    290

Բրազիլիան նախատեսում է առաջիններից մեկն աշխարհում սկսել պատվաստումները կորոնավիրուսի դեմ Չինաստանում արտադրված պատվաստանյութով, հայտնում է BBC-ն:

Սան Պաուլոյի նահանգապետ Ժաո Դորիան ասել է, որ կառավարությունը CoronaVac պատվաստանյութի 46 միլիոն դեղաչափ է գնում: Բնակչության պատվաստման ծրագիրը պետք է սկսվի արդեն 2021 թվականի հունվարից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

CoronaVac պատվաստանյութը, որը ստեղծվել է չինական Sinovac Biotech ընկերության կողմից, գտնվում է կլինիկական փորձարկումների վերջին փուլում: Դրանք անցկացվում են Սան Պաուլուում:

Իմունիզացման բրազիլական ծրագրում կօգտագործվի նաեւ Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca դեղագործական հսկայի կողմից մշակված պատվաստանյութը:

Բրազիլիան (ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի հետ միասին) շարունակում է մնալ կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների եռյակում: Այնտեղ գրանցվել է վարակման ավելի քան 5.3 միլիոն դեպք եւ Covid-19-ից մահվան մոտ 155 հազար դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները