Ֆրանսիան հրաժարվել է Ռուսաստանին արբանյակների մասեր մատակարարելուց

23:30   21 Հոկտեմբեր 2020    316

Ֆրանսիական ընկերությունը հրաժարվել է «Ռոսկոսմոս»-ին արբանյակների բաղադրիչներ մատակարարել:

Այդ մասին հայտնել է «Ռոստեխ»-ի գիտատեխնիկական խորհրդի նախագահ Յուրի Կոպտևը: Նա նշել է, որ այդմասերի արտադրությունը կազմակերպվում է Սարատովի գործարանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը վազող ալիքների վակուումային լամպերի մասին է, որոնք չափազանց անհրաժեշտ են սարքերի շահագործման համար: Պատճառները, թե ինչու Ֆրանսիան հրաժարվեց մատակարարել բաղադրիչները, չեն նշվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները