Ջելալաբադում Պակիստանի հյուպատոսարանի մոտ 12 մարդ է զոհվել հրմշտոցի պատճառով

23:45   21 Հոկտեմբեր 2020    311

Առնվանզն 12 մարդ է զոհվել, այդքան էլ տուժել այն հրմշտոցի պատճառով, որն առաջացել է Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադ քաղաքում Պակիստանի հյուպատոսարանի առջեւ այցագրեր ստանալիս:

Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցչին:

Նրա տվյալներով՝ բոլոր զոհվածները եւ տուժածների մեծ մասը կանայք են: Հրմշտոցի առաջացման պատճառները չեն ճշտվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները