Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է բանկ ներխուժած և պատանդներ վերցրած տղամարդուն

00:29   22 Հոկտեմբեր 2020    316

Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող բանկ ներխուժած և պատանդներ վերցրած տղամարդուն:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի Առաջին Հանրային հեռուստաալիքին, հատուկ գործողություններն ավարտվել են: Իրավապահները դուրս են բերել զինված տղամարդուն:

Հիշեցնենք, որ ինքնաձիգով զինված տղամարդը ներխուժել էր «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը, որտեղ մոտ 8 ժամ պատանդ էր պահում ավելի քան տասը մարդու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները