Սաուդյան Արաբիան խաղադրույք է կատարում արհեստական ինտելեկտի վրա

08:01   22 Հոկտեմբեր 2020    321

Սաուդյան Արաբիան խաղադրույք է կատարում արհեստական ինտելեկտի վրա, հաղորդում է Reuters-ը:

Արհեստական ինտելեկտի եւ տվյալների ազգային ռազմավարությունը (NSDAI) ուղղված կլինի մինչեւ 2030 թվականը արտասահմանյան եւ տեղական ներդրումների՝ ավելի քան 20 մլրդ դոլար, ներգրավմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ելությ ունենալով արհեստական ինտելեկտի հարցով թագավորական գլոբալ գագաթաժողովի բացմանը՝ Սաուդյան Արաբիայի արհեստական ինտելեկտի եւ տվյալների վարչությունը (SDAIA) հայտնել է, որ Էր Ռիադը կհայտարարի ԱԻ ոլորտում մի քանի գործընկերությունների մասին:

«Սաուդյան Արաբիան կիրականացնի բազմափուլ, բազմաշերտ ծրագիր, որը կներառի ունակություններ, քաղաքականություն եւ կարգավորում, ներդրումներ, հետազոտություններ եւ նորարարություններ, ինչպես նաեւ էկոհամակարգի զարգացում»,-ասվում է հայտարարության մեջ:

Սաուդյան Արաբիան ձգտում է իր տնտեսությունը դիվերսիֆիկացնել նավթից, խթանել մասնավոր սեկտորն ու շատ աշխատատեղեր ստեղծել սաուդցիաների համար մինչեւ 2030 թվականի «Տեսլականի» ծրագրին համապատասխան:

Թագավորությունը մտադիր է ուսուցանել 2000 սաուդցի մասնագետների առաջիկա 10 տարվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները