ՆԱՏՕ-ն այսօր որոշում կընդունի Գերմանիայում նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին

08:23   22 Հոկտեմբեր 2020    272

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 22-ին որոշում կընդունեն Գերմանիայի Ռամշտեյնի ավիաբազայում դաշինքի նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին:

Հոկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հոկտեմբերի 22–23-ը դաշինքի պաշտպանության նախարարների տեսախորհրդաժողովի նախաշեմին։

«Ես ակնկալում եմ, որ վաղը համաձայնություն ձեռք կբերվի Գերմանիայի Ռամշտանի ավիաբազայում նոր տիեզերական կենտրոնի ստեղծման շուրջը»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները