Հրաձգություն է տեղի ունեցել Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ

08:37   22 Հոկտեմբեր 2020    281

Վրաստանի Դմանիսի քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտակայքում, կան վիրավորներ, հաղորդել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

Դեպքի մանրամասներն անհայտ են, ՆԳՆ-ն դեռ չի մեկնաբանել տեղեկատվությունը: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունեն հոկտեմբերի 31-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դմանիսիում, մեր կուսակցության գրասենյակի մոտ, լուրջ սադրանք է տեղի ունեցել, որին մենք սովոր ենք… որքան գիտեմ, կրակոց է հնչել, կան վիրավորներ… Նման պահին անհրաժեշտ է իրավապահ մարմինների ամենախիստ արձագանքը»,- ասել է Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները