Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

08:59   22 Հոկտեմբեր 2020    354

Հունաստանի ափամերձ հատվածում երկրաբանները 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել:

Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Հաղորդվում է, որ երկրաշարժը գրանցվել է Լիթաքիա քաղաքից 52 կմ հարավ-արևմուտք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցնցման օջախը եղել է 6.58 կմ խորության վրա: Այս պահի դրությամբ հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները