Հակառակորդը հրթիռներ է արձակել Գաբալայի, Սիյազանի և Քուրդամիրի ուղղությամբ. ԹԱՐՄԱՑՎԱԾ

10:03   22 Հոկտեմբեր 2020    697

Հոկտեմբերի 22-ի առավոտյան Հայաստանի տարածքից օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրից Ադրբեջանի տարածք արձակվել են բալիստիկ հրթիռներ:

Այս մասին Hayatsk.info-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Ժամը 07.00-ին հակառակորդը Սիյազանի շրջանի ուղղությամբ արձակել է 3 հրթիռ, 09.00-ին՝ 2 հրթիռ Գաբալայի շրջանի ուղղությամբ և 1 հրթիռ՝ Քուրդամիր շրջանի ուղղությամբ:

Հայաստանի զինված ուժերի թիրախը խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքներն էին: Հակառակորդի հրթիռային հարձակման արդյունքում զոհեր չեն եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները