Թրամփի կարծիքով՝ ՌԴ-ն ԱՄՆ-ի մասին բարձր կարծիք չունի քաղաքական սկանդալների պատճառով

11:08   22 Հոկտեմբեր 2020    278

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի վերաբերյալ բարձր կարծիք չունի քաղաքական սկանդալների լույսի ներքո։ ԱՄՆ առաջնորդը համապատասխան հայտարարությունը կատարել է Հյուսիսային Կարոլինա նահանգում նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս:

ԱՄՆ նախագահն իր ելույթում անդրադարձել է պետական բարձրագույն պաշտոնի դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի որդու սկանդալային էլեկտրոնային նամակագրության թեմային, որից քաղվածքներ էր անցյալ շաբաթ հրապարակել «New York Post»-ը։ Թրամփը մասնավորապես կրկին քննադատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆին, որը կարծիք էր հայտնել այն մասին, որ հետախուզական հանրույթն իբր Հանթեր Բայդենի նոթբուքն ու էլեկտրոնային նամակագրությունը համարում է ռուսական ապատեղեկատվության արշավի բաղկացուցիչ մասը։

«Նոթբուքի հետ կապված [պատմությունն] ուղղակի աղետ է»,- շեշտել է Թրամփը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ։ «Շիֆն ասում է, որ սա Ռուսաստանն է արել,- շարունակել է ԱՄՆ նախագահը։ - Օ՜, Ռուսաստան, Ռուսաստան։ Նրանք, հավանաբար, մեզ ամենահիմար մարդն են համարում»։

Նշված նամակագրությունից հետեւում է, որ Հանթեր Բայդենը կարող էր կազմակերպել հոր, որն այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահն էր, եւ ուկրաինական Burisma Holdings էներգետիկ ընկերության, որի վարչության մեջ էր ինքը մտնում, ներկայացուցչի հանդիպումը։ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Բայդեն ավագը հանդես էր եկել Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին հեռացնելու կոչով, որը հետաքննություն էր սկսել Burisma-ի դեմ։ Սա հանրապետականներին առիթ է տվել Բեյդեն ավագին եւ նրա որդուն մեղադրելու կոռուպցիայի մեջ։

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆն ավելի վաղ հայտարարել էր, որ հետախուզական հանրույթը հիմքեր չունի կարծելու, որ Բայդենի որդու նամակագրության շուրջ սկանդալը իբր Ռուսաստանից բխող ապատեղեկատվության արշավի բաղկացուցիչ մասն է։ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն շեշտել էր, որ ինքը բոլոր հիմքերն ունի Ռեթքլիֆի եզրահանգումները բացարձակապես ստույգ համարելու համար։

Թրամփը New York Post-ի հրապարակման լույսի ներքո Բայդենին մեղադրել էր ստի եւ կոռուպցիայի մեջ։ Հանրապետականի խոսքով՝ Բայդենի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ ինքը երբեք չի խոսել Հանթերի հետ նրա գործնական կապերի մասին, սուտ է։ Թրամփը Բայդենին անվանել է կոռումպացված քաղաքական գործիչ, ում չի կարելի հավակնել նախագահի պաշտոնին։

Բայդենի շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ նա, դեմոկրատի անցյալ տարիների պաշտոնական ժամանակացույցի համաձայն, չի հանդիպել Burisma-ի ներկայացուցչի հետ։ Սակայն քաղաքական գործչի օգնականն ընդունել է, որ ուկրաինական ընկերության աշխատակցի հետ Բայդենի կարճատեւ հանդիպումը տեխնիկապես հնարավոր էր, բայց քիչ հավանական է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները