Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 595 նոր դեպք

11:25   22 Հոկտեմբեր 2020    319

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 595 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 22 803 դեպք: Ապաքինվել է ևս 398 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 9 401:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս 6 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 178:

Կարանտինի ռեժիմում է մնում 4 408 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է 3 155 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները