Սուպերմարկետի սայլակներով Բենքսիի նկարն աճուրդում վաճառվել է մոտ 10 մլն դոլարով

11:36   22 Հոկտեմբեր 2020    385

Սուպերմարկետի սայլակներով Բենքսիի նկարն աճուրդում վաճառվել է 9․8 մլն դոլարով։

Բրիտանացի հայտնի փողոցային նկարչի Show Me The Monet աշխատանքի մեկնարկային արժեքը կազմել է 3․9-6․5 մլն դոլար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Sotheby’s աճուրդի տունը։

Աշխատանքն իրենից ներկայացնում է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Ճապոնական կամուրջ» նկարի կրկնօրինակում, միայն թե Մոնեի նկարի ջրաշուշաններով ավազանը փոխարինվել է հասարակության սպառողականությունը խորհրդանշող սայլակներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բենքսի  


Վերնագիրի այլ պիտակները