Վրաստանը դուրս է մնացել Եվրամիության անվտանգ երկրների ցուցակից

14:53   22 Հոկտեմբեր 2020    494

Վրաստանն այլևս ընդգրկված չէ ոչ Եվրամիության անդամ անվտանգ երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները կարող են մեկնել Շենգենյան երկրներ, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով Վրաստանի հետ միասին ցուցակից դուրս են մնացել Կանադան և Թունիսը: Միևնույն ժամանակ, ցուցակում նախատեսվում է ներառել Սինգապուրը:

Այսպիսով, անվտանգ երկրների նոր ցուցակում ներառվելու են ինը երկրներ՝ Ավստրալիա, Չինաստան, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուր, Թաիլանդ, Ուրուգվայ, Հարավային Կորեա և Ճապոնիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները