Հիքմեթ Հաջիև. Գաբալայի վրա հրթիռներն արձակվել են Ղափանից և Ջերմուկից

10:22   22 Հոկտեմբեր 2020    289

«Ադրբեջանի հոյակապ զբոսաշրջային կենտրոններից հանդիսացող Գաբալա քաղաքը, որը տեղակայված է ռազմական գործողությունների գոտուց շատ հեռու, դարձել է Հայաստանի հրթիռային գրոհի թիրախը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Գաբալայի վրա հրթիռներն արձակվել են Հայաստանի Ղափանի և Ջերմուկի շրջաններից: Գաբալային, ամենայն հավանականությամբ, հարվածել են «Սքադ» հրթիռներով, որոնք ժամանակին օգտագործում էր Սադդամ Հուսեյնովը: Հայաստանի անխոհեմությունը սահման չունի», - գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիև  


Վերնագիրի այլ պիտակները