Բրազիլիայում կամավորի մահը չի դադարեցնի COVID-19 –ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

12:19   22 Հոկտեմբեր 2020    298

Օքսֆորդի համալսարանի մասնագետները կշարունակեն փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Բրազիլիայում, չնայած կամավորի մահվանը:

Հետազոտողները պնդում են, որ իրենց դեղամիջոցն անվտանգ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համալսարանի ներկայացուցիչը հաղորդել է, որ Բրազիլիայի կարգավորիչը ստուգումներից հետո խորհուրդ է տվել շարունակել փորձարկումները: Կլինիկական փորձարկումների անվտանգությունը նույնպես անկախ ստուգման է ենթարկվել։

Ըստ «Bloomberg»– ի աղբյուրների՝ մահացած կամավորը պատվաստված չի եղել: Նախկինում բրազիլական լրատվամիջոցները հաղորդել էին, որ նա կյանքից հեռացել է կորոնավիրուսից առաջացած բարդություններից:

Այնուամենայնիվ, բրազիլական Anvisa կարգավորողը չի պատասխանել կամավորի մահվան վերաբերյալ գործակալության հարցմանը:

Պատվաստանյութի լիցենզիան պատկանում է AstraZeneca ընկերությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները