Գաբալայի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 1 հոգի, վնասվել է 5 տուն

12:33   22 Հոկտեմբեր 2020    596

Հայաստանը շարունակում է խաղաղ բնակչության դեմ ուղղված իր ահաբեկչական գործողությունները՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև 1949 թվականի Ժնևյան կոնվենցիան:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են գլխավոր դատախազությունից՝ հոկտեմբերի 22-ին Հայաստանի զինված ուժերը «Սքաթ» բալիստիկ հրթիռներ են արձակել Ադրբեջանի Գաբալա, Քյուրդեմիր, Սիյազան քաղաքների վրա, որոնք գտնվում են ռազմական գործողությունների գոտուց 150 կմ հեռավորության վրա:

Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է Ամիրբեկով Մուրադ Ջեյհուն օղլուն (2003 թ. ծնված), վնասվել է 5 տուն:

Բացի այդ, հակառակորդը նշանառել է Օղուզ-Գաբալա-Բաքու ջրատար խողովակը, որը խմելու ջուր է մատակարարում Ափշերոնի թերակղզի: ՀՕՊ ուժերը վնասազերծել են հրթիռը, որի մնացորդներն ընկել են ջրատարից ոչ հեռու:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները