Իրանն ի տարբերություն ԱՄՆ-ի, այլ պետությունների ընտրություններին չի միջամտում․ Ալիռըզա Միրյուսեֆի

17:20   22 Հոկտեմբեր 2020    282

Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ եւ արդյունքների մասով նախընտրություններ չունի։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության՝ ՄԱԿ-ում ներկայացուցչության խոսնակ Ալիռըզա Միրյուսեֆին՝ ըստ «ABC News»-ի փոխանցման։

Ավելի վաղ, ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Ջոն Ռեթքլիֆը հայտարարել էր, որ կա տեղեկատվություն, որ ամերիկյան ընտրողների արձանագրությունները հայտնվել են Իրանի եւ Ռուսաստանի ձեռքում, որոնք կարող են օգտագործվել ընտրողներին կեղծ տեղեկատվություն տրամադրելու եւ ամերիկյան դեմոկրատիայի հանդեպ վստահությունը խաթարելու, ինչպես նաեւ՝ առաջիկա նախագահական ընտրություններին միջամտելու եւ քաոս տարածելու համար։ «Ի տարբերություն Միացյալ Նահանգների, Իրանը չի միջամտում այլ երկրների ընտրություններին եւ գործերին»,- ասել է Միրյուսեֆին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները