Կողոպտիչները հարձակվել են «Վրաստանի Բանկ»-ի ինկասացիայի ավտոմեքենայի վրա և 75 հազար դոլար հափշտակել

17:50   22 Հոկտեմբեր 2020    308

Քոբուլեթի քաղաքում կողոպտիչները հարձակվել են «Վրաստանի Բանկ»-ի ինկասացիայի ավտոմեքենայի վրա և հափշտակել 75 հազար դոլար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ տեղական հեռուստատեսությանը հղումով:

«Եվս մեկ հարձակում է կատարվել «Վրաստանի Բանկ»-ի վրա: Այս անգամ Քոբուլեթի քաղաքում թալանել են բանկի ինկասացիայի ավտոմեքենան: Կողոպտիչները հափշտակել են 75.000 ԱՄՆ դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է «Վրաստանի Բանկ»-ի վրա: Հոկտեմբերի 21-ին Զուգդիդիում զինված հանցագործը ներխուժել էր բանկի մասնաճյուղ և պատանդ էր վերցրել 43 մարդու: Հանցագործը մեծ գումար էր պահանջել, բայց արդյունքում ազատ էր արձակել պատանդներին ու անհետացել: Այժմ նա որոնվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստանի-Բանկ  


Վերնագիրի այլ պիտակները