Պոմպեոն ու Բորելը խոսելու են ԼՂ հակամարտության մասին

15:57   22 Հոկտեմբեր 2020    408

ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունն ու ԱՄՆ պետդեպը հոկտեմբերի 23-ից մշտական խորհրդակցությունների ֆորմատ են սկսում Արևմուտքի ու Չինաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրահանձնաժողովում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյին:

«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վաղը բանակցություններ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որի ընթացքում տրվելու է Չինաստանի թեմայով խորհրդակցությունների մեկնարկը»,-ասել է նա:

Ստանոն հավելել է, որ կողմերը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Բելառուսի հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Բորել  


Վերնագիրի այլ պիտակները