Չինաստանում ավելի շատ միլիարդատեր կա, քան ԱՄՆ-ում

16:46   22 Հոկտեմբեր 2020    217

IPO ալիքների արդյունքում եւ շնորհիվ այն բանի, որ տեխնոլոգիական ընկերությունների արժեքը կայուն կերպով շարունակում է աճել, Չինաստանում միլիարդատերերի ունեցվածքը համախառն արդյունքով ավելացել է 1,5 տրիլիոն դոլարով, որով այն հասել է 4 տրիլիոն դոլարի։

Այս մասին հայտնում է «RealTribune»-ը, վկայակոչելով «CNBC»-ին։ Սա Չինաստանի ողջ պատմության ընթացքում հարստության ամենաարագ կուտակման դեպքն է։

Վերջին մեկ տարում Չինաստանում հայտնվել է 257 նոր միլիարդատեր, միջին հաշվով ամեն շաբաթ՝ հինգ նոր միլիարդատեր է ի հայտ եկել Չինաստանում։ Ընդհանուր առմամբ՝ միլիարդատերների թիվը այդ երկրում հասել է 878-ի, ինչը նշանակում է, որ միլիարդատերերի թվով Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից, որտեղ միլիարդատերերի ընդհանուր թիվը 788 է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները