Գյանջայի ահաբեկչությունը ռուսական լրատվամիջոցներում. «Ժամանակն է վերջ տալ վանդալիզմին»

15:53   22 Հոկտեմբեր 2020    251

Այսօր հայերը սպանում են անպաշտպան մարդկանց Գյանջա քաղաքում, որը կոչվում էր Ելիզավետպոլ՝ Ռուսական կայսրության ժամանակ:

Այս մասին ասվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. Ինչպես է դա ազդում ռուսների իրավիճակի վրա» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է ռուսական Km.ru կայքում, հաղորդում է Hayatsk.info-ն:

Հոդվածում տեղ է գտել նաև Գյանջայի բնակիչ Մարինայի կոչը քաղաքացիական անձանց վրա կրակած հանցագործներին. «Ես ռուս եմ: Ես այլեւս չեմ կարող լռել: Ժամանակն է վերջ տալ այս վանդալիզմին: Հասկանում եք, նրանք մարդ չեն, իրական բարբարոսներ են: Ինչպես կարելի է հրթիռներով հարվածել գիշերը քնած մարդկանց ... »:

Գյանջայի Ալեքսանդր Նեւսկի եկեղեցու քահանա, սրբազան Վարֆոլոմեյ Սոտնիկովը հայտարարել է. «Քաղաքացիական բնակչության դեմ պայքարում են միայն ահաբեկիչները: Սա, առաջին հերթին, ռազմական հանցագործություն է Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ: Պետք է պատերազմ վարել զինվորների միջեւ: Ահաբեկիչները պատերազմում են նաև խաղաղ բնակչության դեմ»:

Վերջերս հուղարկավորվեց 1989 թվականին ծնված, ռուս նահատակ Դենիս Ալեքսանդրովիչ Պրոնինը: Դենիսը կամավոր զինվորագրվեց, քանի որ չէր կարողանում հաշտվել անարդարության հետ:

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանի և Հայաստանի պատերազմը միջկրոնական և միջէթնիկական չէ, քանի որ հայկական կողմն այժմ փորձում է այս կերպ հակամարտությունը ներկայացնել ամբողջ աշխարհին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գյանջա  


Վերնագիրի այլ պիտակները