Անկարայում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

17:00   22 Հոկտեմբեր 2020    339

Թուրքիայի զինված ուժերն այսօր Անկարայում լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Ateş Serbest-2020» զորավարժություններին ներգրավված են նաև թուրքական արտադրության САУ Fırtına և Korkut համակարգեր, Kargu կամիկաձե-ԱԹՍ-ներ: 1000-ից ավելի զինծառայողների մասնակցությամբ զորավարժության շրջանակներում օգտագործվում են նաև OMTAS միջին հեռահարության հակատանկային հրթիռային համալիրներ:

Նշվում է, որ զորավարժությունները սկսվել են Ադրբեջանին աջակցելու մասին Թուրքիայի հայտարարությունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները