ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է ահաբեկչության կանխման մասին Մոսկվայի մարզում

18:09   22 Հոկտեմբեր 2020    406

Մոսկվայի մարզում ահաբեկչական հարձակում է կանխվել, հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն:

Անվտանգության ուժերը ծագումով Կենտրոնական Ասիայից 1999-ին ծնված տղամարդու են բերման ենթարկել, ով միջազգային ահաբեկիչների ցուցումով հարձակում էր նախապատրաստում «իշխանական մարմինների շենքերից մեկի» վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հետաքննության համաձայն` հետագայում տղամարդը պատրաստվում էր մեկնել Մերձավոր Արեւելք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ձերբակալվածի թաքստոցում ինքնաշեն ռումբի բաղադրիչներ են հայտնաբերվել: Հայտնաբերվել են նաեւ գրոհայինների նամակագրությունը, պայթուցիկ նյութերի պատրաստման հրահանգներ եւ ահաբեկիչների ղեկավարներին երդման տեսանյութ:

Ինչպես ամռանը հայտնել էր ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, վերջին տասը տարում Ռուսաստանում կանխվել է գրեթե 160 ահաբեկչական հարձակում, 2019-ին` 43, իսկ այս տարի` ավելի քան 20:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները