Հունգարիան հայտնել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը գնելու պայմանը

19:19   22 Հոկտեմբեր 2020    208

Հունգարիայի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանից կամ Չինաստանից գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, եթե ապացուցվի, որ դրանք արդյունավետորեն են պաշտպանում վիրուսից:

Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հունգարիայի վարչապետի վարչակազմի ղեկավար Գ. Գուլյաշին: Վարչապետի վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ երկրի կառավարությունն առողջապահության բնագավառի տեղի մասնագետներին խնդրել է ստուգել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, որոնք մշակվել են Ռուսաստանում և Չինաստանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի սխեմայի շրջանակներում Հունգարիան նաև պլանավորում է գնել AstraZeneca բրիտանական ընկերության՝ 13 միլիարդ ֆորինտ (մոտավորապես 42,24 միլիոն դոլար) գումարի 6,5 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման թույլ է տալիս իմունիտետ ձևավորել մինչև երկու տարի ժամկետով: Հոկտեմբերի 22-ին Հունգարիայում մասնագետները գրանցել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ. մեկ օրում երկրում վիրուս են հայտնաբերել 2032 մարդու մոտ: Հունգարիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 52 հազար մարդու մոտ, ավելի քան 1,3 հազարը մահացել են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունգարիա   COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները