Իսրայելական պատվիրակությունն այցելել է Սուդան` հարաբերությունների կարգավորումը քննարկելու համար

21:42   22 Հոկտեմբեր 2020    290

Իսրայելական պատվիրակությունն այցելել է Սուդան` հարաբերությունների կարգավորումը քննարկելու համար, հայտնում է AFP-ն` վկայակոչելով աղբյուրները:

Մեկօրյա ուղեւորությունը թեժացրել է լուրերն այն մասին, որ Իսրայելը շուտով կարող է խաղաղության պայմանագիր կնքել Սուդանի հետ, որի հետ այն տեխնիկապես պատերազմի մեջ է գտնվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինքնաթիռը չորեքշաբթի Թել Ավիվից մեկնել է Սուդանի մայրաքաղաք, հայտնում է Flightradar24 կայքը: Իսրայելական աղբյուրները հինգշաբթի AFP-ին հայտնել են, որ իսրայելական պատվիրակությունն իսկապես մեկնել է Սուդան` քննարկելու հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս էր հայտնել, որ Սուդանն «արագ» կճանաչի Իսրայելը: Այս կոչը հնչեցվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ հեռացնել Սուդանն ահաբեկչության հովանավոր երկների սեւ ցուցակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սուդան   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները