Բրիտանացի գիտնականները հայտարարել են COVID-19-ի դեմ օքսֆորդյան պատվաստանյութի անվտանգության մասին

22:09   22 Հոկտեմբեր 2020    272

Բրիսթոլի համալսարանի մի խումբ հետազոտողներ անկախ ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում հաստատել են կորոնավիրուսի դեմ Օքսֆորդում մշակված պատվաստանյութի անվտանգությունը եւ ուժեղ իմունային ռեակցիա առաջացնելու կարողությունը:

«COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որն այժմ անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, արդեն բուռն թեստավորման Է անցել հանուն որակի եւ անվտանգության բարձրագույն ստանդարտների ապահովման: Այժմ Բրիսթոլի համալսարանի գիտնականների թիմը վերջերս մշակված տեխնոլոգիաներն է օգտագործել այն բանի համար, որպեսզի լրացուցիչ ստուգի, որ պատվաստանյութն աշխատում է գենետիկ ծրագրին համապատասխան, որը նրա հիմքում դրվել է օքսֆորդյան հետազոտողների կողմից: Այս նոր անալիզն Էլ ավելի պարզ ու մանրամասնորեն պարզաբանում է, թե պատվաստանյութն ինչպես Է հաջողությամբ առաջ բերում ուժեղ իմունային ռեակցիա»,-ասվում է Բրիսթոլի համալսարանի հաղորդագրության մեջ, որը տնօրինում է ՌԻԱ Նովոստին:

«Դա կարեւոր հետազոտություն է, որի արդյունքում մենք կարող ենք հաստատել, որ պատվաստանյութի հիմքում ընկած գենետիկ ծրագիրն այնքան արագ Է մշակվում, որքան դա հնարավոր է, և ճիշտ է կատարվում՝ ընկնելով մարդու բջջի մեջ»,-հայտարարել է հետազոտողների խմբի ղեկավար դոկտոր Դևիդ Մեթյուսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը վիրուսային սպիտակուցի էքսպրեսիայի է հանգեցնում պատվաստում ստացողների բջիջներում, որի դեմ օրգանիզմը մշակում է պաշտպանիչ իմունիտետ: Պատվաստանյութը մշակվում է շիմպանզեի ադենովիրուսային վեկտորների հիման վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները