Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն իրենց հետ համատեղ կգործի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

23:00   22 Հոկտեմբեր 2020    497

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտնել է «Վալդայ» ակումբի նիստում:

«Երկու երկրների ԱԳ նախարարները հերթական անգամ եկել էին մեզ մոտ (Մոսկվա): Ամսի 23-ին նրանք հանդիպում են Վաշինգտոնում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ հետ համատեղ, կօգնեն հակամարտության կարգավորմանը»,- ասել է ՌԴ առաջնորդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները