Պուտինն աշխատանքից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալին

23:21   22 Հոկտեմբեր 2020    309

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Սմիրնովին։

Այս մասին հայտնում է «РБК»-ն։ Սմիրնովը աշխատանքից ազատվել է սահմանված թույլատրելի տարիքի լրանալու պատճառով, քանի որ լրացել է նրա յոթանասուն տարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից։ Մինչ այդ աշխատել է ԱԴԾ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչություններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները