Պուտինն աշխատանքից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալին

00:09   23 Հոկտեմբեր 2020    324

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Սմիրնովին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «РБК»-ն։ Սմիրնովը աշխատանքից ազատվել է սահմանված թույլատրելի տարիքի լրանալու պատճառով, քանի որ լրացել է նրա յոթանասուն տարին։

Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից։ Մինչ այդ աշխատել է ԱԴԾ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչություններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները