Ֆրանսիայի ՆԳ նախարարը Մոսկվայում կքննարկի համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

00:32   23 Հոկտեմբեր 2020    281

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը կայցելի Մոսկվա, որտեղ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ կքննարկի ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարի շրջապատի մոտ աղբյուրներին։

«Մոսկվայում Դարմանինին կընդունի նրա գործընկեր Վլադիմիր Կոլոկոլցևը՝ քննարկելու համագործակցությունը ահաբեկչության, անօրինական ներգաղթի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում», - հայտնել են լրատվական գործակալության աղբյուրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները