Գերատեսչության գնահատմամբ՝ Գերմանիայում ընդհանուր առմամբ 28 000 իսլամիստ կա: Այս մասին հայտարարել է հատուկ ծառայությունների ղեկավար Թոմաս Հալդենվանգը, հաղորդում է DW-ը:
16 դաշնային հողերում ավելի քան 100 ահաբեկիչ կալանքի տակ է: Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը դաշնային կառավարությանը կոչ է արել պայմաններ ստեղծել նրանց Սիրիա կամ երրորդ երկրներ արտաքսելու համար: «Մեր երկրում լուրջ հանցանքներ, ընդհուպ մինչեւ սպանություն, գործող անձինք չեն կարող ակնկալել,որ մեզնից կարող են օգնություն կամ պաշտպանություն ստանալ»,-ասել է նա, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ավելի վաղ երկարաձգվել էր Սիրիա արտաքսման արգելքը: Հերմանի խոսքով՝ այդ որոշումը չպետք է գործի «որպես լիցենզիա բռնությանը հակված կամ էլ արդեն դատապարտված իրավախախտների» համար:
Մի քանի օր առաջ դանակով զինված տղամարդը հարձակում էր գործել Դրեզդենում 2 զբոսաշրջիկների վրա: Գործով ձերբակալվել էր քրեական անցյալ ունեցող 20-ամյա սիրիացի: Հարձակումից հետո գերմանացի քաղաքական գործիչները կրկին կոչ էին արել արտաքսել հանցագործներին հայրենիք պատիժը կրելուց անմիջապես հետո, նույնիսկ եթե նրանց հարազատ երկրում պատերազմ է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Գերմանիա