Կորոտչենկոն. «Լաչինի կորուստը որոշիչ կլինի Երեւանի պարտության մեջ»

21:29   23 Հոկտեմբեր 2020    841

«Լեռնային Ղարաբաղ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կգլխավորի հայկական զորքերի ու կամավորների կողմից իրականացվող ռազմական գործողությունները ՝ կանխելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լաչինի նկատմամբ վերահսկողության հասնելը»:

Այս մասին Telegram ալիքում հայտարարել է Ռուսաստանի «ազգային պաշտպանական» հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն, հաղորդում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա ՝ պաշտոնական Երեւանի պարտության մեջ որոշիչ կլինի Լաչինի կորուստը. «Ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների Երեւանից Լեռնային Ղարաբաղ այցերն իրականացվում են առանց ռադիոկապի, բջջային հեռախոսներն ու կապն անջատված են: Դա արվում է այն բանի համար, որ ադրբեջանական կողմը ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցով չբացահայտի իրենց գտնվելու վայրը Ղարաբաղում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոտչենկո  


Վերնագիրի այլ պիտակները