Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն առաջիկա ամիսներին շատ ծանր կլինի․ ԱՀԿ

01:26   24 Հոկտեմբեր 2020    342

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն առաջիկա ամիսներին շատ ծանր կլինի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հոկտեմբերի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք գտնվում ենք COVID-19 հիվանդության համաճարակի կրիտիկական խաչմերուկում, հատկապես Հյուսիսային կիսագնդում։ Հաջորդ մի քանի ամիսները շատ դժվար կլինեն, և որոշ երկրներ գտնվում են վտանգավոր հետագծի վրա»,- նախազգուշացրել է Գեբրեյեսուսը։

Շատ պետություններ բախվել են հիվանդացության կտրուկ աճի, իսկ նման իրավիճակը կարող է մոտ ժամանակներս սպառել առողջապահության համակարգի ռեսուրսները, պարզաբանել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին թույլ չտալ նման կոլապս և շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մահացության աճը, ինչպես նաև դպրոցների փակումը:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ ամբողջ աշխարհում ավելի քան 41,5 մլն դեպք է գրանցվել, ավելի քան 1,13 մլն հիվանդ է մահացել: Ամենաշատ վարակվածները ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները