Նախարարը համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

08:08   24 Հոկտեմբեր 2020    630

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ըստ ԱԳՆ-ի, հանդիպման ընթացքում նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հայկական կողմը երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, նպատակային կրակել ադրբեջանցի խաղաղ բնակչության վրա և հրթիռներ արձակել հակամարտության գոտուց դուրս գտնվող քաղաքների ու բնակավայրերի ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարը համանախագահների ուշադրությանն է ներկայացրել հակամարտության դիվանագիտական լուծման բացակայության մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունը:

Ընդգծվել է, որ այս բոլոր քայլերն ու հայտարարությունները հստակ ցույց են տալիս հայկական կողմի ապակառուցողական քաղաքականությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները