Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 42 միլիոնը

09:07   24 Հոկտեմբեր 2020    279

Աշխարհում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 42 մլն դեպք (42,490,278)։ 2 միլիոն դեպք գրանցվել է ընդամենը 4 օրում։ Վերջին 1 օրում մոլորակի 371․5 հազար բնակիչ վարակվել է կորոնավիրուսով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 1,149,237 մարդ, ապաքինվել՝ 31.4 միլիոնը։ Ներկայում աշխարհում կա 9․9 մլն ակտիվ դեպք։ Մեկ մլն բնակչի հաշվով մահացության գործակիցը հասել է 147․1-ի։

Վարակակիրների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը (8,7 մլն դեպք), երկրորդ տեղում Հնդկաստանն է (7,8 մլն), երրորդում՝ Բրազիլիան (5,3 մլն)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները