«Հրապարակ». ԼՂ-ի անջատողական ռեժիմի «առաջնորդի» նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ

08:59   24 Հոկտեմբեր 2020    507

Հանրությունը երեկ ակտիվորեն քննարկում էր ԼՂ-ի անջատողական ռեժիմի «առաջնորդ» Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված բաց նամակը։ Ամենակարեւորը թերեւս այն է, որ անջատողական ռեժիմի «առաջնորդ» Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող հայկական շրջանակների վրա եւ հասկացրեց, որ իրականություն վերադառնալու ժամանակն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն հղում անելով հայկական ԶԼՄ-ներին:

Հիշեցնենք, որ ԼՂ-ի անջատողական ռեժիմի «առաջնորդ» բաց նամակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է՝ «գործադրել բոլոր հնարավոր ջանքերն «ադրբեջանաղարաբաղյան» հակամարտության գոտում պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»: Սրանով հաստատեց նաեւ այն տեղեկությունները, որ գրեթե նույնաբովանդակ մի գաղտնի նամակ էլ ուղարկել էր Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացին վերադառնալու համար։

Հենց այդ նամակի մասին է խոսել վարչապետ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ, որը, չգիտես ինչու, պաշտոնապես հերքում էին․ նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա այդ առիթով ասել էր՝ իրենք շարունակում են կարծել, որ «խնդիրը լուծվում է ռազմաճակատում»։

Անհասկանալի մնաց, սակայն, մի կարեւոր հանգամանք․ եթե ԼՂ-ի անջատողական ռեժիմի «առաջնորդ» Հարությունյանն այդքան կարեւորում էր Պուտինի եւ Ռուսաստանի դերակատարումն այս կոնֆլիկտում, ինչո՞ւ էր խաղաղ պայմաններում տուրք տալիս ոմանց քմահաճություններին եւ կարեւորագույն երկու պաշտոններում նշանակում մարդկանց, ովքեր ՌԴ-ում պերսոնա նոն գրատա են հայտարարված։ Խոսքը արտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի մասին է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները