Թրամփը հույս ունի, որ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունները կկարգավորվեն

09:45   24 Հոկտեմբեր 2020    372

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իրանը, ի վերջո, կմիանա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Կարծում եմ, որ Իրանը կարող է մասնակից լինել (Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում), եթե ցանկանում եք իմանալ ճշմարտությունը», – Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:

«Ես կցանկանայի օգնել Իրանին, կցանկանայի Իրանը վերադարձնել ճիշտ ուղու վրա», – հավելել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները