Նեապոլում տասնյակ հազարավոր իտալացիներ ցույցի են դուրս եկել ընդդեմ կարանտինի

10:33   24 Հոկտեմբեր 2020    323

Իտալիայի Նեապոլ քաղաքում ռեստորանների և խանութների հարյուրավոր տերեր, տասնյակ հազարավոր այլ քաղաքացիներ բողոքի ակցիայի են դուրս եկել ընդդեմ կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին սահմանափակող միջոցառումների ներդրման։

Ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկաների վրդովմունքն է հարուցել տարածաշրջանում COVID-19-ի պատճառով ինքնամեկուսացման ռեժիմ սահմանելու իշխանությունների մտադրությունը։

Ցուցարարները ճայթրուկներ են նետել Կամպանիա շրջանի վարչական շենքի ուղղությամբ։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Տուժածների և ձերբակալվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Նահանգապետ Վինչենցո Լուկան հայտարարել է վիրուսի ռեկորդային տարածման հետ կապված մոտալուտ ողբերգության մասին և խնդրել կառավարությանը համազգային կարանտին հայտարարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեապոլ  


Վերնագիրի այլ պիտակները